ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
10 «ոչ» հարաբերություններում
Թեորեմ. կյանքի ընկեր գտնելը հեշտ չէ: Աքսիոմ. իսկ կորցնելը` հեշտ:
Շատ աղջիկներ մոռանում են այդ պարզ ճշմարտության մասին և գլխովին խորասուզվում են սիրային տանջանքների մեջ: Իսկ հետո զարմանում, թե ինչու բաժանվեցին:
1. «Ոչ» եսասիրությանը` իր բոլոր դրսևորումներով
Հարաբերություններում ոչ միայն պետք է վերցնես, այլև տաս: Ամեն մանրուքի պատճառով երբեք կամակորություն մի՛ արա: Սկզբում երիտասարդը քեզ կընդառաջի, իսկ հետո դա նրան կսկսի նյարդայնացնել: Եվ ընդհանրապես, արդեն երեխա չես: Իսկ «մանկապարտեզային» արարքներով կարող ես վանել տղամարդկանց: Պետք չէ սիրելիիդ քո սեփականությունը համարել: Եթե ուզում է, թող գնա ընկերների հետ ֆուտբոլ խաղալու: Մի՛ հրամայիր նրան: Տղամարդիկ դա տանել չեն կարողանում:
2. Առաջինին հետևում է երկրորդը. խանդի առիթներ մի՛ ստեղծիր և ինքդ երբեք մի՛ խանդիր
Շատ հաճախ չհիմնավորված և հիմար խանդը (ընկերների կամ նախասիրությունների հանդեպ) վիճաբանությունների և բաժանումների պատճառ է դառնում: Ուղղակի ընդունիր, որ այդ շիկահերը պարզապես նրա համադասարանցին էր, քեզ էլ ավելի հեշտ կլինի: Բացի դրանից, մի մոռացիր` տղաներն անտանելի սեփականատեր են: Ոչ մի դեպքում և երբեք մի՛ սեթևեթիր նրա ընկերների հետ: Խիղճդ պետք է միշտ մաքուր լինի: Չէ՞ որ ինքդ էլ չես հանդուրժի, որ սիրելիդ ուշադրություն դարձնի ուրիշ աղջիկների:
3. Տղամարդու ներկայությամբ երբեք մի՛ հայհոյիր, ալկոհոլային խմիչքներ մի՛ օգտագործիր ևաշխատիր չծխել
Դա կմարի քեզ հետ շփվելու ցանկությունը: Եթե հայտնվեք մի շրջապատում, ուր աղջիկները հայհոյանքներով են խոսում և խմում, մի՛ փորձիր նմանվել նրանց: Չէ՞ որ ընկերոջդ դուր ես գալիս դաստիարակված լինելուդ համար: Պետք չէ նրան այդպիսի «անակնկալներ» մատուցել: Աղջիկը պետք է աղջիկ մնա և կանացի լինի:
4. Եթե չես ուզում կորցնել ընկերոջդ, պետք չէ մատների արանքով նայել արտաքինիդ
Հիմար տեսակետ է, երբ կարծում են, եթե ընկեր ունես, այլևս պետք չէ հետևել արտաքինին: Տղամարդիկ աչքերով են սիրում: Մի՛մոռացիր` տղամարդու իդեալը իրական լեդին է: Քչերն են սիրում «տղայավարի» աղջիկներին: Եվ եթե առանց երկրորդ կեսիդ հետ քննարկելու հանկարծ որոշես կտրուկ փոխել ոճդ, համարիր, որ ձեր հարաբերությունները վտանգի տակ են:
5. Նա քեզ ոչ պետքական ի՞ր է նվիրել: Շնորհակալություն հայտնիր
Երբեք ցույց մի՛ տուր, որ նվերը քեզ դուր չի եկել: Ավելի լավ է հետո որոշես, թե ինչ անես այն: Եթե չընդունես և մերժես, կվիրավորես նրա ինքնասիրությանը: Իսկ տղամարդու ինքնասիրությունը նրա ամենաթույլ կողմն է: Նա դա երկար կհիշի: Բացի այդ, հնարավոր է` չների: Ի դեպ, դա միայն նվերներին չի վերաբերում: Հաճոյախոսություններ, ուշադրության նշաններ... շնորհակալություն հայտնիր ամեն ինչի համար: Նա դա սրտանց և միայն քեզ համար է անում:
6. Երբեք ցույց մի՛ տուր, որ ընկերոջիցդ ավելի խելացի ես, ուժեղ և լավը
Նույնիսկ եթե նրան ինչ-որ բանով գերազանցում ես, թող նա դրա մասին չիմանա: Ձեր երկուսից «ամենա-ամենան» ընկերդ է: Խելացի աղջիկը անընդհատ հիանում է իր ասպետով: Եվ, իհարկե, անկեղծ, քանի որ 7-րդ կետն ասում է...
7. Երբեք մի՛ ստիր
Կեղծիքի վրա հարաբերություններ չես ստեղծի: Մի՛ խաղա ընկերոջդ հետ. հարաբերություններում լավ դերասանուհի լինել չի կարելի: Եղիր այնպիսին, ինչպիսին կաս: Երկերեսանիությունը թող ձեր հարաբերություններից դուրս մնա: Իդեալական հարաբերություններում զույգերը զգում են միմյանց: Նույնիսկ եթե արտաքինից ամեն ինչ հիանալի է, տղան կարող է հոգու խորքում զգալ կեղծավորությունդ և չզարմանաս, երբ նա ասի, որ ավելի լավ կլինի վերջ տալ ձեր հարաբերություններին:
8. Երբեք մի ծիծաղիր ընկերոջդ վրիպումների վրա
Մի՛ վիրավորիր նրան և ոչ մի բանում մի° մեղադրիր: Դու նրան հարազատ մարդ ես, պետք է միշտ օգնես և ընդունես նրան այնպիսին, ինչպիսին կա: Տղամարդիկ նույնպես մահկանացու են և նրանց էլ է հատուկ սխալվելը: Հիշիր` չի կարելի տղամարդուն միայնակ թողնել դժվար իրավիճակում: Եթե նրա կողքին չես, երբ նրա հետ ինչ-որ բան այնպես չէ, ապա նա կգտնի մեկին, ով դժվար պահին կլինի իր կողքին: Գիտե՞ս որքան տղամարդկանց են «տարել» այդ կերպ: Այդ աղջիկը կարող է լինել իր ընկերուհին, ով «պատահական» իմացել է տղայի դժբախտության մասին և որոշել է օգնության ձեռք մեկնել... Բայց այդ ուրիշի փոխարեն նրա կողքին պետք է լինես միմիայն դու:
9. Տղամարդուց ոչինչ մի՛ պահանջիր
Եթե ինչ-որ բան շատ ես ուզում, ուղղակի ակնարկիր այդ մասին: Նա կհասկանա: Մի՛ մոռացիր` տղամարդիկ խուսափում են անչափ պահանջկոտ աղջիկներից: Ի դեպ, պետք չէ ծանոթությունից ընդամենը երկու շաբաթ անց խոսել երջանիկ ամուսնության մասին: Ոչ ոք հակառակը չի վիճարկում. բոլորն էլ ուզում են ամուսնանալ: Բայց հիշիր` հաճախ տղամարդիկ խուսափում են ամուսնության մասին նույնիսկ փոքրիկ ակնարկից:
10. Մի՛ առաջարկիր նրան ծանոթանալ ընկերուհիներիդ հետ
Ծանոթ աղջիկներին նրա հետ հանդիպման մի՛ տար: Հարաբերություններում ընկերուհիներն առաջին թշնամիներն են: Նույնիսկ եթե ընկերդ նրանց չհետաքրքրի, նրանց կանացի էությունը կհուշի. «Իսկ կկարողանա՞մ ե՛ս գրավել նրան»: Հավատա` կկարողանա... և կստացվի© հենց դավաճանության պատճառով են բաժանվում շատ զույգեր: Մի բան էլ` երբ միասին եք, գոյություն ունի միայն նա: Երբեք ուշադրություն մի դարձրու ուրիշի վրա, երբ նա քեզ հետ է: Հետո էլ կհասցնես հեռախոսով զրուցել ընկերուհուդ հետ: Իսկ հիմա դու միայն նրանն ես:
Լրացուցիչ խորհուրդ. Երբեք մի՛ փորձիր ճշտել նրա անցյալը: Եթե ցանկանա, ինքը քեզ կպատմի: Պետք չէ ընկերուհու միջոցով ստուգել նրա հավատարմությունը: Որոշ աղջիկներ ընկերուհիներին են տալիս իրենց ընկերոջ հեռախոսահամարը, աղջիկը զանգում է, ներկայանում որպես գաղտնի համակրող, առաջարկում է հանդիպել, իսկ նա... համաձայնվում է: Սյուժեն քաջ ծանոթ է: Սակայն պետք չէ դա անել© նյարդերդ չես լարի, հարաբերությունդ էլ կպահպանես:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
30.04.2013 